Լինել հոգեպես առողջ մարդ՝ նշանակում է





«Ուրարտու» համալսարանում կազմակերպված «Ո՞Վ է հոգեպես առողջ մարդը» թեմայով բաց հանդիպումը յուրահատուկ ինքնաճանաչողության ձևաչափ էր։
Այն թույլ տվեց մասնակիցներին լինել վարողի հետ գործընթացի ակտիվ արարողներ, մտածել ու գտնել հետևյալ հարցերի պատասխանները․
. Ի՞նչ է հոգեկան առողջությունը
. Ի՞նչ մակարդակներ ունի հոգեկան առողջությունը
. Ի՞նչ կարողություններ ունի հոգեպես առողջ մարդը
Վարող՝ «Ուրարտու» համալսարանի դասախոս, հ․գ․թ․, թրեյներ Սեդա Վարդանյան
Շնորհակալ ենք գործող և ապագա մասնագետներին և ուղղակի հետաքրքրված մարդկանց ներկա գտնվելու համար։
Համալսարանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, մշտապես նպաստում է հոգեկրթության տարածմանը։