Սույն թվականի հունվարի 29-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էինք Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Գ. Գրիգորյանին, Արցախի պահեստազորի սպաների միություն ՀԿ անդամներ պահեստազորի գնդապետ Յ. Քարամյանին և փոխգնդապետ Շ. Զաքարյանին։
Միջոցառմանը ներկա էին «Հոգեբանություն» կրթական ծրագրի տարբեր կուրսերի ուսանողներ , դասախոսներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Ս.Համբարձումյանը ,ով իր խոսքում կարևորեց հայ սպայի և զինվորի կատարած անձնվիրաբար աշխատանքը և այս հանդիպումը , ելույթով հանդես եկան «Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոնի վարիչ Ջ. Բաղդասարյանը և դասախոս , հ.գ.թ. Ս.Վարդանյանը, ով ներկաներին նվիրեց իր հեղինակային «Ապրելու հերոսություն» գիրքը։
Հանդիպման հյուրերը պատմեցին իրենց անցած մարտական ուղու մասին , զինվորականի մասնագիտությունը ընտրելու, ռազմական գործունեության արդի պահանջների և նրանց տեսլականի մասին։
Հանդիպումն անցավ անիմջական մթնոլորտում՝ անկեղծ հարց ու պատասխանների ուղեկցությամբ։ Ռեկտորի անունից՝ Ս. Համբարձումյանը Շնորհակալագրեր հանձնեց պատերազմի մասնակից ուսանողներին և հանդիպման հյուրերին՝ ի խոնարհում նրանց անձնանվեր ծառայության և երկրի անվտանգության մեջ ներդրում ունենալու։