ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 31-ին «Ուրարտու» համալսարանում էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ` Ծովինար Թադևոսյանը և նույն բաժնի գլխավոր հոգեբան` Ցողիկ Ալեքսանյանը։Տեղի ունեցավ հանդիպում-քննարկում պրոֆեսորադասախոսական կազմի հետ, համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Ա.Սեդրակյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հուշագրով ամրագրված մի շարք կետեր ,որոնց նպատակն էր զարգացնելու համագործակցությունը։Առավելապես կարևորվեցին`
✓ Քրեակատարողական ծառայության համապատասխան աշխատակազմի ` հոգեբանների, սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման հարցերը։
✓ Գիտակրթական հետազոտությունների իրականացման հնարավորությունները։ Նախանշվեցին ծրագրերի իրականացման ժամկետները։



Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!