Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողները մասնկացեցին «ՋԱՀ» Զարգացման հիմնադրամի կազմակերպած «Արդյունավետ ուսումնառություն» երկօրյա դասընթացին:
«Ուրարտու» համալսարանի հրավերով դասընթացին մասնակցեցին նաև Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանողները:
Սեմինարը վարեց հայտնի պրոֆեսոր Ուրս Վուլֆը, ով ներկայացրեց իր ուսումնասիրությունների արդյունքները՝ ուսումնառության և առօրյայի համադրման, ժամանակի կառավարման, կարողությունների արդյունավետ օգտագործման թեմաներով:
Այն ինտերակտիվ հնարավորություն էր պլանավորման աշխատանքներ իրականացնելու, հիշողության ռազմավարության և ժամանակի կառավարման մեխանիզմներ կիրառելու համար:
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն իր երախտագիտությունն է հայտնում «ՋԱՀ» Զարգացման հիմնադրամին՝ համագործակցության և ուսանողներին կրթագիտական նոր հմտությունների ձեռքբերման հնարավորության համար: