«ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՆՎԱՆԻ ՀՈԳԵԲԱՆ ԱԼԲԵՐՏ ԱՂԱԲԵԿԻ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ԿՈՉՄԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
Հոկտեմբերի 27-ին մանկավարժահոգեբանական ակադեմիայի նախագահության անունից , ակադեմիայի իսկական անդամի (Ակադեմիկոսի) դիպլոմ և ակադեմիայի նախագահի շնորհավորական նամակը «Ուրարտու» համալսարանի ռեկտոր` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Ա.Սեդրակյանը հանդիսավոր կերպով հանձնեց «Ուրարտու» համալսարանի պրոֆեսոր, անվանի հոգեբան Ալբերտ Աղաբեկի Նալչաջյանին։
Պրոֆեսոր Ա.Ա.Նալչաջյանը երախտագիտություն հայտնեց իր բազմամյա, քրտնաջան , բեղմնավոր աշխատանքը բարձր գնահատելու համար։

Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!