Համագործակցության հուշագրի կնքում Քրեակատարողական ծառայության և «Ուրարտու» համալսարանի միջև

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Քրեակատարողական ծառայության և Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը և համալսարանի ռեկտոր, հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը: 

Հուշագրի գլխավոր նպատակը քրեակատարողական համակարգի հոգեբանների և սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստումն ու վերաորակավորումն է համալսարանի ներուժի միջոցով: «Ուրարտու»-ի շրջանավարտներն իրենց հերթին հնարավորություն են ստանալու պրակտիկա անցնելու քրեակատարողական հիմնարկներում:

Համոզված լինելով, որ սոցիալական, իրավաբանական և կլինիկական հոգեբանությունը մեծ ազդեցություն ունի ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների նվազեցման հարցում, Քրեակատարողական ծառայությունը կարևորում է նմանատիպ ծրագրերի ու նախաձեռնությունների խթանումը: 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով