Համագործակցության հուշագիր Քրեակատարողական ծառայության և «Ուրարտու» համալսարանի միջև
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Քրեակատարողական ծառայության և Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը և համալսարանի ռեկտոր, հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը:
Հուշագրի գլխավոր նպատակը քրեակատարողական համակարգի հոգեբանների և սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստումն ու վերաորակավորումն է համալսարանի ներուժի միջոցով: «Ուրարտու»-ի շրջանավարտներն իրենց հերթին հնարավորություն են ստանալու պրակտիկա անցնելու քրեակատարողական հիմնարկներում:
Համոզված լինելով, որ սոցիալական, իրավաբանական և կլինիկական հոգեբանությունը մեծ ազդեցություն ունի ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների նվազեցման հարցում, Քրեակատարողական ծառայությունը կարևորում է նմանատիպ ծրագրերի ու նախաձեռնությունների խթանումը:







Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!