Нет описания фото.Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանի ծննդյան օրն է։

Համալսարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի ռեկտորին, ում անվան հետ են կապված համալսարանի բազմաթիվ ձեռքբերումներն ու հաջողությունները։

Պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը վայելում է գործընկերների, ուսանողների և համալսարանական համայնքի մեծ հարգանքն ու վստահությունը։ Նա միշտ բարձր է գնահատում յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը, ուշադիր է ուսանողների նկատմամբ և իր գործունեության ընթացքում մշտապես կարևորում է մարդկային հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը։

Նրա գիտական վաստակը, մասնագիտական փորձն ու տարիների աշխատանքը կարևոր դեր ունեն ոչ միայն համալսարանի զարգացման գործում, այլև գիտակրթական համակարգում։

Սիրելի՜ պարոն Սեդրակյան, այս գեղեցիկ օրվա առթիվ մաղթում ենք առողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ։ Թող «Ուրարտու» համալսարանը շարունակի իր առաջընթացը Ձեր իմաստուն ղեկավարությամբ, իսկ տարիները լինեն արդյունավետ աշխատանքի, ստեղծագործ մտքի և նվաճումների ճանապարհ։