ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 31-ին «Ուրարտու» համալսարանում էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ` Ծովինար Թադևոսյանը և նույն բաժնի գլխավոր հոգեբան` Ցողիկ Ալեքսանյանը։Տեղի ունեցավ հանդիպում-քննարկում պրոֆեսորադասախոսական կազմի հետ, համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Ա.Սեդրակյանի գլխավորությամբ։

👥 Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հուշագրով ամրագրված մի շարք կետեր ,որոնց նպատակն էր զարգացնելու համագործակցությունը։Առավելապես կարևորվեցին`

✓ Քրեակատարողական ծառայության համապատասխան աշխատակազմի ` հոգեբանների, սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման հարցերը։

✓ Գիտակրթական հետազոտությունների իրականացման հնարավորությունները։ Նախանշվեցին ծրագրերի իրականացման ժամկետները։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան