Սեդա Վարդանյանը «Բարի Լույս» հաղորդման հյուրն է

 «Բարի Լույս» հաղորդման  հյուրն է համալսարանի դասախոս, հոգեբան, հ.գ.թ. Սեդա Վարդանյանը ով պատմում է իր հեղինակած «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գրքի հոգեբանական ազդեցության, գրքի հիմնական ուղերձների՝ արդյունավետ ապրելու և ապրումակցելու մասին:
Գիրքը առաջին հայկական գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքն է:
Ձեզանից յուրաքանչյուրը՝ գնելով մեկը՝ մյուսը նվիրում եք զոհված հերոսի ծնողին կամ զինհամանդամություն ձեռք բերած զինվորին:
«Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ ռազմի դաշտից» գիրքը հոգեբանական իրապատումների փունջ է:
Գրքի նպատակն է հերոսների՝ նորակոչիկի, երիտասարդ սպայի, զոհված հերոսի, հաշմանդամություն ստացած զինծառայողի, կամավորականի և հեղինակի միջոցով, տալ պատերազմից հետո հոգեբանական վերականգնման և արդյունավետ ապրելու «դեղատոմսեր»:
0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան