ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հոգեբանության» ֆակուլտետի ուսանողները գերազանց պաշտպանեցին իրենց կուրսային աշխատանքները,ներկայացրեցին կատարծ գործնական աշխատանքների և հետազոտությունների արդյունքները:
©️Ինքնաճանաչումն իմացության հիմքն է...
«Հոգեբանության» ֆակուլտետի ուսանողները գերազանց պաշտպանեցին իրենց կուրսային աշխատանքները,ներկայացրեցին կատարծ գործնական աշխատանքների և հետազոտությունների արդյունքները:
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի և «Էրեբունի» բժշկական ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին կրթական հաստատությունների ռեկտորներ Սեդրակ Սեդրակյանն ու Արթուր Իկիլիկյանը։ Սույն հուշագրով կողմերը պայմանավորվում են միավորել իրենց ջանքերը,միջոցներն ու փորձը և համագործակցության շրջանակներում կազմակերպել համատեղ գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ և լաբորատոր աշխատանքեր:
2023թ. ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Հայաստանի հոգեբանների Միություն » մասնագիտական հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը , որին մասնակցում էին միության հիմնադիր անդամները։ Նիստի ընթացքում քննարկվեց միության հիմնական խնդիրները և հետագա կազմակերպչական հարցերը։ Հաջորդ նիստը տեղի կունենա «Ուրարտու» համալսարանում, որի մասին կհայտնենք լրացուցիչ։
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում այսօր տեղի է ունեցել «Սոցիալական Ձեռնարկատիրությունը որպես համայնքի զարգացման մեխանիզմ» խորագրով բաց դաս ,որը վարեց Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, սոցիալական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանը։ Բաց դասին մասնակցում էին համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը։ Բաց դասի ընթացքում բանախոսը պարզաբանեց թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, պատմեց ՍՁ դպրոցի մասին և թե […]
Տեղի ունեցավ «Հակասթրես» թրեյնինգի հերթական հանդիպումը, ևս մեկ խումբ զինվեց սթրեսի կառավարման հմտություններով։Թրեյնինգի մասնակիցների թվում էին հոգեբաններ ՊՆ նախարարությունից։ Շնորհավորում ենք մեր մասնակիցներին, մաղթում հմտությունների արդյունավետ կիրառում։
«Ուրարտու» համալսարանի բակալավրի 3-րդ կուրսի ուսանողները իրենց ուսումնական պրակտիկան անցկացրեցին «ՍԹՐԵՍ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ:Պրակտիկայի շրջանակներում ուսանողները ծանոթացան կենտրոնի գործունեությանը , պրակտիկայի ղեկավարի օգնությամբ և օրինակներով սովորեցին թե ինչպես կատարել ճիշտ ախտորոշում, ինչպես աշխատել սթրեսային մարդկանց, անձի հետ: Գործնական աշխատանքների և թեստերի միջոցով ձեռք բերեցին նոր ու արդյունավետ գիտելիքներ:
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան «ԱՊԱԳԱ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ կենտրոնում։
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի 2-րդ կուրսի ուսանողները իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում։ Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողները աշխատելով երեխաների հետ կիրառել են հետաքրքիր և տարբեր հոգեբանական մեթոդներ։Կիրառվող մեթոդներից մեկն էր «Տիկնիկաթերապիան»։
2023թ. փետերվարի 14-ին տեղի ունեցավ «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը, որին մասնակցում էին Հայաստանում դիվանագիտական առաքելություններ, տեղական և միջազգային կազմակերպությունների, շահառու խմբերի ներկայացուցիչներ: «Ուրարտու» համալսարանից միջոցառմանը մասնակցում էին ՝սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիալական հարցերով միջազգային փորձագետ Ջեմմա Բաղդասարյանը, հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, պատմական […]
2023 թ. փետրվարի 2-ի ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի թիվ 2Ա-վ1 հրամանով Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ասպիրանտ Լիլիթ Գուրգենի Մելիքյանին շնորհվել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: «Ուրարտու» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ողջ կոլեկտիվը շնորհավորում է Լիլիթ Մելիքյանին հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու՝ այդ բարձր կոչմանը արժանանալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն, մասնագիտական […]
