Համագործակցության հուշագիր Քրեակատարողական ծառայության և «Ուրարտու» համալսարանի միջև
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Քրեակատարողական ծառայության և Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը և համալսարանի ռեկտոր, հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը: Հուշագրի գլխավոր նպատակը քրեակատարողական համակարգի հոգեբանների և սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստումն ու վերաորակավորումն […]
