Entries by admin

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի “Ուրարտու” համալսարանի “Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի” ամբիոնի վարիչ Ջեմմա Սամվելի Բաղդասարյանը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի հրավերով 2023թ. նոյեմբերի 7-9-ը մասնակցել է Տաշկենդում կայացած “Միջազգային համագործակցությունը ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման գործում” միջազգային սեմինարի աշխատանքներին: Սեմինարին նա հանդես եկավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացման և մոնիտորինգի […]

ԷՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԹԵՆԻՍԻ ԶՈՒԳԱԽԱՂԻ ՉԵՄՊԻՈՆ

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էրիկ Հարությունյանը ITF World Tour. Sharm ElSheikh Men’s Future. թենիսի մրցույթում ճանաչվել է հաղթող: Էրիկի համար այս եզրափակիչն արդեն իններորդն էր ITF մեծահասակների մրցաշարերի զուգախաղում և արդեն երրորդ անգամ Էրիկ Հարությունյանը նվաճեց չեմպիոնական գավաթը (երկրորդը ՝ 2023 թվականին և երկրորդը ՝ բարձր պարգևավճարների ֆյուչերսներում)։ […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ Հ/Կ ՆԻՍՏ

Նոյեմբերի 3-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ հ/կ հերթական նիստը: Անդամակցության վկայականների հանդիսավոր հանձման արարողությանը հաջորդեցին Էթիկական հարցերով, մասնագիտական գործունեության և նախագծերի հարցերով փորձագիտական հանձնախմբերի ձևավորման հարցերը։ Քննարկումներում կարևորեցին պրակտիկ կարողությունների զարգացման և կիրառման անհրաժեշտությունը։ «Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Ա. Սեդրակյանը՝ որպես «Հայաստանի հոգեբանների միություն» […]

ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱՆՁԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ․ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ»

Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Անձի հոգեկան առողջությունը․հոգեբուժության և հոգեբանության լեզուները» թեմայով միջազգային եռօրյա գիտաժողովը։Գիտաժողովը մեկ հարկի ներքո էր համախմբել գիտակրթական ոլորտի առաջատար մասնագետների ՀՀ-ից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Բրազիլիայից, Վրաստանից։ Գիտաժողովին ներկա էր նաև «Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Ա. Սեդրակյանը: Գիտաժողովի նպատակն էր գնահատել, վերլուծել և քննարկել հոգեբանության և հոգեբուժության արդի հիմնախնդիրները, […]