Entries by admin

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Բակալավրիատի ուսանողի՝ տվյալ մասնագիտության շրջանակում ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծումներն առաջարկելու հմտություններն արտացոլվում են ավարտական աշխատանքում։ Ավարտական աշխատանքը բակալավրի կրթական ծրագրի անհատական և ամփոփիչ բաղադրիչն է, որն ունի տեսական և/կամ կիրառական նշանակություն: Աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունն առկա ուսուցման դեպքում իրականացվում են 8-րդ կիսամյակում, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 10-րդ […]

 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 

Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու » համալսարանը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական համայնքների դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ […]

ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։ Հանդիսավոր օրվա առթիվ շրջանավարտներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ասացին «Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Սեդրակյանը և ուսումնական գծով պրոռեկտոր Մ.Այվազյանը, շնորհավորելով շրջանավարտներին կյանքի կարևոր շրջափուլի առթիվ, մաղթեցին բարի երթ, նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։ Սիրելի՜ շրջանավարտներ, […]

«Ներդաշնակ կին» Տեսագործնական Դասընթաց

Ուրարտու համալսարանում տեղի ունեցավ «Ներդաշնակ կին» տեսագործնական դասընթացի հերթական հանդիպումը։ Մասնակիցների մոտ խթանվեց ինքնաճանաչման պրոցես՝ արթնացրեցնելով կանացի բոլոր կողմերը։ Շնորհավորում ենք մասնակիցներին և մաղթում ձեռք բերած գիտելիքների վերածում գործուն հմտությունների։ Վարող՝ հ.գ.թ., , դասախոս, հոգեբան՝ Սեդա Վարդանյան

Միջազգային Ֆորում «Կրթության և մենթորության ավանդույթները բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման ոլորտում»

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիալական հարցերով միջազգային փորձագետ Ջ.Ս.Բաղդասարյանը ս.թ. մայիս 25-26 Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Կրթության և մենթորության ավանդույթները բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման ոլորտում» միջազգային ֆորումին։ Ֆորումը կազմակերպել էին ՌԴ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարության Սանկտ Պետերբուրգի կառավարությունը և Սանկտ Պետերբուրգի բժիշկ փորձագետների վերապատրաստման ինստիտուտի մասնագետները։ Ֆորումի աշխատանքներին […]

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ

Ս.թ. հունիսի 13-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայ-ռուսական գիտակրթական ֆորում, որին մասնակցում էին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Ա. Սեդրակյանը և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիալական հարցերով միջազգային փորձագետ Ջ.Ս.Բաղդասարյանը։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի աշխատակազմը մայիսի 12-ին մասնակցեց Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում «Մասնագիտական կողմնորոշում և կարիերա» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում «Ուրարտու» համալսարանի և ՇՏՊՔ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր,որը ստորագրեցին հաստատությունների ռեկտորներ Սեդրակ Սեդրակյանը և Ամալյա Ադամյանը։ Հուշագրի շրջանակներում փոխհամաձայնության եկան ի նպաստ կրթության շարունակականության, որակի կատարելագործման, փոխայցելությունների, սեմինարների,բաց դասերի, թեմատիկ աշխատանքների միջոցառումների կազմակերպման […]

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ «Հոգեբանության» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը։ Ուսանողները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, ստացան մասնագիտական փոքրիկ ուղղումներ և խորհուրդներ։ Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին արդյունավետ հետազոտական աշխատանքներ իրականացնելու և բարեհաջող պաշտպանության առիթով և մաղթում նոր նվաճումներ: