ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի որակի ապահովման բաժինն իրականացրեց 2023-2024 ուս․ տարվա պրոֆեսորադասախոսական անձնակազմի բավարարվածության գնահատման անանուն հարցում, որին մասնակցեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 90%-ը, որից 30 %-ը համալսարանում աշխատում էին 2000 թվականից, 16,7 %-ը՝ 1995-ից, 2012, 2023 թվականներին։
Աշխատանքային միջավայրից բավարարվածությունը կազմել է 83,3 %։
Տեղեկացվածության և խոսքի ազատության մակարդակից բավարարվածությունը, որն իր մեջ ներառում է կրթական բարեփոխումներին ներառվածությունը, աշխատակիցների կարծիքների համալսարանի կողմից հաշվի առնելու մեխանիզմները, կազմել է 83,3 %։
Առաջնորդության և կառավարման առումով բավարարվածությունը՝ 79,9 % , այն իր մեջ ներառում է համալսարանի ղեկավարների աշխատանքը աշխատակիցների մասնագիտական կարիքների բացահայտման, նրանց զարգանալու նույն հնարավորությունների ընձեռնման, վերապատրաստումների և անհրաժեշտ դեպքերում աշխատակիցներին հասանելի լինելու գործընթացներում։
Հիմնական խնդիրը վերապատրաստումների կազմակերպման կամ ուղարկման գործընթացում էր, որին ուղղված համալսարանը կձեռնարկի համապատասխան միջոցները։
Դասավանդման և գիտական հետազոտական գործընթացներից բավարարվածությունը՝ 91․65 %, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցության ակտիվությունը՝ 92 %, որոնք դրսևորվում են գիտական հոդվածների, մենագրությունների և գիտական զեկույցների ստեղծմամբ և դրանց՝ ուսուցման նյութերում՝ օգտագործմամբ։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!