Entries by admin

КТО МОЖЕТ ПОЛУЧИТЬ ДИПЛОМ ОТЛИЧИЯ?

Диплом отличия вручается выпускникам, прошедшим итоговую аттестацию (выпускные работы и защиты магистерских диссертаций) на «отлично» (18, 19, 20) и набравшим 90% максимального значения среднего балла (GPA) (18 и выше). Результаты выпускной работы и защиты магистерской диссертации оцениваются на «отлично», «хорошо», «удовлетворительно» или «неудовлетворительно». Оценки объявляются в тот же день, после составления протокола заседания итоговой аттестационной […]

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ

Գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը (ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանություններ) «գերազանց» (18, 19, 20) գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, որոնք ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը (18 և ավելի): Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար» կամ «անբավարար»: Գնահատականները հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի […]

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ

Մագիստրոսական թեզը ինքնուրույն հետազոտական, վերլուծական և/կամ կիրառական նշանակություն ունեցող աշխատանք է: Այն արտացոլում է մագիստրանտի՝ տվյալ մասնագիտական ոլորտի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, գիտական խնդիրներ բարձրաձայնելու և դրանց համար լուծումներ գտնելու հմտությունները։ Մագիստրոսական թեզը մագիստրոսի կրթական ծրագրի անհատական և ամփոփիչ բաղադրիչն է: Բոլոր մագիստրանտները մինչև 1-ին կուրսի 1-ին (հեռակա […]

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Բակալավրիատի ուսանողի՝ տվյալ մասնագիտության շրջանակում ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծումներն առաջարկելու հմտություններն արտացոլվում են ավարտական աշխատանքում։ Ավարտական աշխատանքը բակալավրի կրթական ծրագրի անհատական և ամփոփիչ բաղադրիչն է, որն ունի տեսական և/կամ կիրառական նշանակություն: Աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունն առկա ուսուցման դեպքում իրականացվում են 8-րդ կիսամյակում, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 10-րդ […]

 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 

Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու » համալսարանը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական համայնքների դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ […]

ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։ Հանդիսավոր օրվա առթիվ շրջանավարտներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ասացին «Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Սեդրակյանը և ուսումնական գծով պրոռեկտոր Մ.Այվազյանը, շնորհավորելով շրջանավարտներին կյանքի կարևոր շրջափուլի առթիվ, մաղթեցին բարի երթ, նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։ Սիրելի՜ շրջանավարտներ, […]

«Ներդաշնակ կին» Տեսագործնական Դասընթաց

Ուրարտու համալսարանում տեղի ունեցավ «Ներդաշնակ կին» տեսագործնական դասընթացի հերթական հանդիպումը։ Մասնակիցների մոտ խթանվեց ինքնաճանաչման պրոցես՝ արթնացրեցնելով կանացի բոլոր կողմերը։ Շնորհավորում ենք մասնակիցներին և մաղթում ձեռք բերած գիտելիքների վերածում գործուն հմտությունների։ Վարող՝ հ.գ.թ., , դասախոս, հոգեբան՝ Սեդա Վարդանյան

Միջազգային Ֆորում «Կրթության և մենթորության ավանդույթները բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման ոլորտում»

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիալական հարցերով միջազգային փորձագետ Ջ.Ս.Բաղդասարյանը ս.թ. մայիս 25-26 Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Կրթության և մենթորության ավանդույթները բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման ոլորտում» միջազգային ֆորումին։ Ֆորումը կազմակերպել էին ՌԴ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարության Սանկտ Պետերբուրգի կառավարությունը և Սանկտ Պետերբուրգի բժիշկ փորձագետների վերապատրաստման ինստիտուտի մասնագետները։ Ֆորումի աշխատանքներին […]

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ

Ս.թ. հունիսի 13-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայ-ռուսական գիտակրթական ֆորում, որին մասնակցում էին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Ա. Սեդրակյանը և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիալական հարցերով միջազգային փորձագետ Ջ.Ս.Բաղդասարյանը։