Entries by Urartu University

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հոգեբանական աջակցության կազմակերպումը ներառական կրթական հաստատություններում»

  2026 թվականի մարտի 17-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի անձնակազմըև ուսանողները մասնակցեցին «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հոգեբանական աջակցության կազմակերպումը ներառական կրթական հաստատություններում» թեմայով վեբինարին։ Վեբինարի ընթացքում համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր, հ․գ․թ․, դոցենտ Ջ․ Ս․ Բաղդասարյանն անդրադարձավ Հայաստանի դպրոցներում ներառական կրթության կազմակերպման կարևոր հարցերին՝ հատուկ ուշադրության արժանացնելով հոգեբանական խնդիրները և հոգեբանի առանցքային […]

Մասնակցություն Համառուսական IX գիտա-գործնական գիտաժողովին

Հպարտությամբ հայտնում ենք, որ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Միջառարկայական դաշինք․ մեծահասակների և երեխաների հաշմանդամության կանխարգելում և համալիր վերականգնողական օգնություն» խորագրով Համառուսական IX գիտա-գործնական միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ջ. Բաղդասարյանը։ Հեղինակը զեկույցում ներկայացրեց Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված գործունակության միջազգային դասակարգման […]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է․ ԱՅՍՕՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը կարևորում է կամավորությունը որպես սերնդեսերունդ շարունակվող գործընթաց, ինչը թույլ է տալիս համայնքներին օգտվելու համատեղ գիտելիքներից, փորձից և նվիրվածությունից: Յուրաքանչյուր գործողություն, ներդրում նպաստում է կայուն ներառական և համագործակցող աշխարհի կառուցմանը: Կամավորների միջազգային օրվա առթիվ համալսարանը շնորհավորում է բոլոր կամավորներին, գնահատում և արժևորում է նրանց նշանակալի ներդրումն ամբողջ աշխարհում: Այս տարի՝ […]